Քադիրովն օգնել է հորը վերադարձնել Թուրքիայում ձերբակալված դստերը (տեսանյութ)
Ռամզան Քադիրովը «Telegram»-ի իր էջում հրապարակել է Սերգեյ Ուխանովի հետ «Skype»-ով խոսակցության տեսանյութը: Սերգեյը վեցամյա երեխայի հայրն է, ում մոր հետ ձերբակալել էին Թուրքիայում: Սարատովի շրջանի բնակիչը Չեչնիայի նախագահին խնդրել էր օգնել դստերը հայրենիք վերադարձնելու հարցում: Այս պահին հայտնի է,որ աղջկան հանձնել են հորը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Տեսանյութում երևում է, ինչպես է աղջկա հայրը շնորհակալություն հայտնում Քադիրովին դստերը վերադարձնելու հարցում աջակցելու համար: Կադրում երեխան ևս երևում է, նա ձեռքով ողջունում է Քադիրովին:
Խոսակցության ընթացքում Չեչնիայի ղեկավարը նշում է, որ Ուխանովն ավելի երջանիկ տեսք ունի, քան մինչև աղջկա վերադարձը: