30կմ/ժամ՝ գիշերային ժամերին. խնդրի լուծման եվրոպական փորձը
Հիմա մի բան կգրեմ, երկու անգամ կարդալուց հետո նոր կռիվ կանեք:
Շատերը բողոքում են երթևեկության աղմուկից, իսկ բանուկ փողոցների վրա բնակարան ունեցողներն ամառվա ամիսներին չեն կարողանում քնել, որովհետև ստիպված են լինում պատուհանները բաց թողնել շոգից չխեղդվելու համար։ Նոր կարդում էի, պարզվում է կա եվրոպական փորձ, որ գիշերային ժամերին սահմանափակվում է նման փողոցներով երթևեկելու արագությունը 30կմ/ժամով, ու արագաչափերն էլ օգտագործում են դրա համար։
Այսինքն երեկոյան ժամը 22։00-06։00-ն ընկած ժամանակահատվածում վերոնշյալ արագությունը չպետք է գերազանցվի։ Հիմա ուզում եմ Ձեր կարծիքը լսել, եթե նման բան հանկարծ առաջարկվի Երևանում։ Հատկապես կուզեմ վարորդները գրեն։
Եթե կողմ եք, սա տարածեք, կարծիքներ լսենք, որ առաջարկը քաղաքապետարանին լիարժեք լինի։
Հ.Գ. Ընդ որում, այս պրակտիկան կարելի է տարածել միայն շոգ ամիսներին՝ ապրիլից-սեպտեմբեր։
Արայիկ Հարությունյան. Ֆեյսբուք