Սկսած 2003թ-ից` Հայաստանում քաղաքական ծրագրերը «հեսա նայեք` ինչ ենք անում»-ից այնկողմ չանցան
Իմ հիշողության մեջ, սկսած 2003թ-ից` Հայաստանում քաղաքական ծրագրերը, ճանապարհային քարտեզները, երկարաժամկետ ռազմավարությունն ու կարճաժամկետ մարտավարությունը «հեսա նայեք` ինչ ենք անում»-ից այնկողմ չանցան, ու հետաքրքիր է, որ մարդկանց էլ մեղադրում են, թե ինչու են իրենց միայնակ թողնում:
«Հեսա նայեք` ինչ ենք անում»-ը ինքն իրենով քաղաքական պրոցես չէ, այլ անձնային, այն մաքսիմում կարող է հետագայում դառնալ որևէ իրական քաղաքական պրոցեսի հիշողություն, այսինքն` պատմական ինֆորմացիա, որը այս կամ այն չափով կարող է ազդել այդ պրոցեսի վրա:
Վրույր Արծրունի. Ֆեյսբուք