Ադրբեջանական լրատվականների կեղծ սենսացիաների մասին
Ամեն անգամ, երբ ադրբեջանական լրատվականները սենսացիոն վերնագրերով տարածում են իրենց ՊՆ-ի հաղորդագրությունը, ես հոգու խորքում անկեղծ մտածում եմ, որ նյութը նույնքան հետաքրքիր կլինի, որքան փորձել են վերնագիրը ներկայացնել:
Սակայն ամեն անգամ նույն հիասթափությունն եմ ապրում ու հաղորդագրությունը կարդալուց զգում եմ, որ կեսից, արդեն անգիր արած նախադասությունները, առանց կարդալու կարողանում եմ ինքս ասել:
Այժմ էլ բոցաշունչ վերնագրերով տարածում են վերջին դեպքերի հետ կապված Ադրբեջանի ՊՆ-ի հերքումը: Վերնագրերը մեկը մեկից արտասովոր՝ Հայկական կողմի սուտը բացահայտվեց, կեղծիքը հերքվեց և այլն: Նյութի մեջ իրականում ոչ մի բացահայտում չկա, ստանդարտ և ամենասովորական հերքումն է:
Օրեր առաջ ադրբեջանական կողմը կրակ էր բացել հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն ՀՀ ԶՈՒ-ի կողմից ստանալով արժանի ու մի բան էլ ավել պատասխան, զենքերը ուղղել էր դեպի հայկական գյուղերի վրա ու կրակ էր բացել գյուղացիների կողմը՝ պատճառելով վնասներ քաղաքացիական անձանց: Լուրը իհարկե պետք է հերքվեր, քանի որ նման դեպքերը կյանքում ոչ մի բանակի կողմից չեն հաստատվում, բայց հերքելուն էլ ձև կա:
Երբ մեր բանակի կրակոցներին տուժում են բնակիչներ մենք շատ պարզ ձևով ապացույցներ ենք ներկայացնում, թե ինչի պատճառով է կրակը ուղղվել այդ ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը ամեն անգամ ստանդարտ հաղորդագրությունն է տարածում՝ ոչ տեսել ենք, ոչ լսել ենք:
Չնայած եթե բնակչությունը հավատում է, ապա դեռ մի բան էլ քիչ են անում, միևնույնն է այդպիսի քաղաքականությունից ամենաշատը տուժում են ադրբեջանցի գյուղացիները ու ամեն անգամ նման ստին հավատալուց հետո մեծ է հավանականությունը, որ հերթական արկը կպայթի նրանցից յուրքանաչյուրի տան մեջ, քանի որ նման ստերից հետո ադրբեջանական կողմը ևս մեկ հրանոթ է ավելացնում ադրբեջանցի գյուղացու տան հարևանությամբ: Իսկ թշնամու կրակող հրետանուն կլռեցնի դիմացից եկող հրանոթի արկը, որը ոչ միշտ է առաջին անգամից դիպուկ կպնում թիրախին: Իսկ հրետանավորի հաշվարկի մեջ մեկ միլիմետրի շեղումը արկը կարող է այլ ուղղության վրա տանել:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք