Սպանվել է «ԻՊ»-ի ռազմական նախարարն ու Ալ Բաղդադիի տեղակալը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական նախարարն ու առաջնորդի տեղակալ Իյադ ալ Օբայդին սպանվել է Իրաքում օդային հարձակման ընթացքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mawazin» լրատվական գործակալությանը, որը վկայակոչում է Իրաքի հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին:
Ինչպես հաղորդվում է, Ալ Օբայդին մահացել է իր թաքստոցին հասցված ավիահարվածի հետևանքով: Նրան համարում էին Ալ Բաղդադիի «տեղակալը»:
Գործակալությունը նշում է, որ նա մահացել է արդեն երկու շաբաթ առաջ իրաքյան Թալլ Աֆար քաղաքի մոտ՝ Նայնավա նահանգում:
50-ամյա Ալ Օբայդին «ԻՊ»-ի ռազմական նախարարն է եղել: