Շիրակի թեմի առաջնորդը՝ Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում
Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները անց կկացվվեն այս տարվա դեկտեմբերին, և արդեն նշվում է 8-9 թեկնածուի անուն՝ Գարեգին Բեքչյանը, Արամ Աթեշյանը, Սահակ Մաշալյանը, Սեպուհ Չուլջյանը, Խաժակ Պարսամյանը, Սևան Ղարիբյանը, Նավասարդ Կճոյանը: Սպասվող պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուների շարքում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Այս մասին տեղեկացրել է Հայաստանում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը:
«Ցանկացած եպիսկոպոս ցանկացած աթոռի թեկնածու է: Թուրքիայի պարագայում այդ թեկնածուների շրջանակը մի քիչ նեղ է, քանի որ պետք է այնտեղ արմատներ ունենաս՝ կա՛մ ինքդ ծնված պետք է լինես, կա՛մ հայրդ: Իմ պարագայում հայրս է: Թեկնածուների ցանկը կա, այդ ցանկից բոլորն էլ կարող են ընտրվել: Այնպես չէ, որ եթե թեկնածու ենք, ուրեմն անպայման կընտրվենք: Այս պահին 9 թեկնածու կա, 9-ից մեկը կընտրվի»,-ասել է Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: