Խեղճ Լայմա Վայկուլե...
Մեր արևելյան հարևանները բացարձակ չեն ամաչում ի ցույց դնելու իրենց բարդույթները... Թերարժեքության բարդույթով տառապող ադրբեջանցիների մոտ շատ լավ է ստացվում դիմացինին զարմացնելը և միևնույն ժամանակ այդ նույն դիմացինի աչքերում աներեսի և հիմարի տպավորություն ստեղծելը: Հիշում եք՝ ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսանակ Մարիա Զախարովային ազերի լրագրողները ուղղակի զզվեցրել էին ամեն մամլո ասուլիսի ժամանակ «քարվաճառյան մարդասպան» Դիլգամ Ասկեորվից հարցեր տալով: Արդյունքը՝ Մարիա Զախարովայի բավական կոպիտ պատասխանն էր ազերի լրագրողներին և Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Հիմա էլ, կատարելով Բաքվի պատվերը, ռուսական ազգանունով մի ազերի լրագրող, որը գտնվում է Ռիգայում և լուսաբանում է խորհրդային հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեի «Laima. Jurmala. Rendez-vous» փառատոնը հարցազրույց է վերցրել տիկին Լայմայից և հետևայալ հարցն ուղղել. «Ձեր կարծքիով ո՞վ է այս պահին ամենահետաքրքիր երիտասարդ ադրբեջանցի երգիչը»...
Խեղճ Լայմա...Պատկերացնում եք խեղճ կնոջ վիճակը, ով, ինչպես կարելի է հասկանալ վերջինիս պատասխանից, բացարձակ չի հետաքրքրվում ադրբեջանական շոու բիզնեսով և կլկլացնող ոչ մի օղլուի կամ ղըզըի չգիտի: Իսկ պատասխանը շատ պարզ է... Լայմա Վայկուլեն տարրական անտեսել է ազերի աներես լրագրողի հարցը և չի պատասխանել վերջինիս... Տեսնես սրանք ի՞նչ են մտածում, որ այսպիսի ապուշ հարցեր են տալիս.. Նույնիսկ Խորհրդային միության տարիներին և ներկա ռուսական շոու բիզնեսում ազերիները գրեթե բարձր տեղեր չեն զբաղեցրել: Մուսլիմ Մագոմաևը հայտնի դարձավ ի շնորհիվ Առնո Բաբաջանյանի երգերի...
Իսկ ներկայումս ադրբեջանցի ներկայացվող Էմինը, ոչ մի կապ չունի ազերի ազգի հետ... Նա, ինչպես շատ Ադրբեջանի հրեաներ, նույն Բաքվի կողմից միտումնավոր ադրբեջանցի է ներկայացվում... Բայց խնդիրը նրանում է, որ ադրբեջանցի լրագրողները բացարձակ չեն ամաչում իրենց անհեթեթ պահվածքից:
Համոզված եմ, որ Ադրբեջանում Լայմային չեն ների երիտասարդ և գեղեցիկ երգչուհի Զեյմաբ Խանլարովային չիմանալու փաստը:
Հ.Գ.Որքան հասկացա՝ Բաքվում բավական ծանր են տանում մեր և ռուսաստանցի հայտնի երգիչների զուգերգերը: Լայմայի պարագայում, դա Թաթայի հետ շատ հաջողված զուգերգն է:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: