Նիկոլաս Քեյջը ղազախական ազգային հագուստով իսկական մեմ է դարձել (լուսանկարներ)
Ամերիկացի դերասան Նիկոլաս Քեյջը ղազախական ազգային հագուստով իսկական մեմ է դարձել: Այս մասին հայտնում է «Telegraph»-ը:
Քեյջը Ղազախստան է եկել միջազգային «Եվրասիա» կինոփառատոնի շրջանակում: Համացանցաբնակների ուշադրությունը գրավել է մի լուսանկար, որում դերասանը երկրի առաջին տիկնոջ՝ Սառա Նազարբաևի ընկերակցությամբ է:
Սոցիալական ցանցերում սկսեցին հումորային գրություններ անել նկարի շուրջ, ինչպես նաև Քեյջի պատկերով մեմեր ստեղծել: