Պետդումայի նոր օրենքը թույլ կտա դպրոցականներին բիզնեսով զբաղվել
Նախագահի առաջին տեղակալ, Պետդումայի հանձնաժողովի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության, ինովացիոն զարգացման և ձեռնարկությունների նախագահ Վլադիմիր Գուտենևը մեկնաբանել է նախաձեռնությունը, որը թույլ կտա քաղաքացիներին ձեռնարկատիրությամբ զբաղվել սկսած 14 տարեկանից: Այս մասին գրում է «gazeta.ru»-ն:
«Մենք այդ փաստաթղթերը պետք է ուշադիր ուսումնասիրենք: Ես ուստարվա ընթացքում դպրոցական էի, իսկ արձակուրդներին՝ բեռնակիր: Եվ եթե այդ տարիներին բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենայի, դա հրաշալի կլիներ: Ամենայն հավանականությամբ նման հնարավորությունից շատերը կօգտվեին: Մենք այժմ տեսնում ենք, որ որոշ երիտասարդներ առանց ձևակերպման զբաղվում են բիզնեսով: Մենք այդ ամենը ուզում ենք օրինական դարձնել»,- ասել է նա:
նոր օրենքը նաև հնարավորություն կտա երիտասարդներին բիզնես վարկեր վերցնել: Գումարը բանկից կարող են վերցնել ծնողները և տալ նրանց, որպեսզի ներդրումներ իրականացնեն իրենց բիզնեսում: