Հայ տուրիստները շարունակ բողոքում էին Լիտվայից, իսկ Երևանում սկսեցին պատմել, թե ինչ հեքիաթային և կատարյալ էր ամեն ինչ․․․
Արտագաղթի գլխավոր պատճառը հայրենասիրության պակասն է։ Իսկ հայրենասիրության պակասի պատճառը հայրենիքի, այլ խոսքով՝ պետության, մեղմ ասած, անպատասխանատու վերաբերմունքը իր քաղաքացիների նկատմամբ։ Մեր հայրենիքը՝ պետությունը, նման է այն խորթ ծնողին, որը միայն մտածում է իր ամուսնու փողերը յուրացնելու մասին և լիովին անտարբեր է զավակների նկատմամբ։
Բնական է, որ նման ծնողների վերաբերմունքից զավակները ստիպված են լինելու մի օր լքել իրենց տունը։ Վերջապես, մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը լրիվ սխալ պատկերացումներ ունի ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Եվրոպայի մասին: Կարծեմ, 83-ին տուրիստական խմբի հետ Լիտվայում էի։
Գրեթե բոլոր Հայ տուրիստները այնտեղ՝ Լիտվայում շարունակ բողոքում էին ամեն ինչից՝ և սննդից, և շենքերից, և սպասարկման որակից և այլն: Բայց Երևանում, հենց օդանավակայանում, իրենց դիմավորելու եկած հարազատներին սկսեցին պատմել, թե ինչ հեքիաթային և կատարյալ էր ամեն ինչ:
Արմեն Հարությունյան. Ֆեյսբուք: