ԱՄՆ նոր օրինագիծը Դոնալդ Թրամփի առաջ սահմանափակումներ կդնի
Սպիտակ տունը կիրակի հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող նոր օրինագիծը այն բանից հետո, երբ սենատի և ներկայացուցիչների պալատի առաջնորդները նախորդ շաբաթ օրինագծի հարցում համաձայնության եկան: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Կոնգրեսի դեմոկրատները ուրբաթ հայտնել էին, որ հանրապետականների հետ համաձայնության են եկել Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Օրինագիծը սահմանափակում է Թրամփի յուրաքանչյուր պոտենցյալ փորձ ուղղված Մոսկվայի դեմ պատժամիջոցները հանելուն:
«Վարչախումբը աջակցում է Ռուսաստանի նկատմամաբ կոշտ դիրքորոշումը, մասնավորապես նոր պատժամիջոցների սահմանումը»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: