Խորհրդային տարիներին հայերը դիմում-բողոքներ էին գրում նաև Լենինի դամբարանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի(ՄԻԵԴ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների թվում բացարձակ առաջատարն է՝ 100 հազար բնակչի թվով ՄԻԵԴ-ում գտնվող դիմումների քանակով:
Խորհրդային տարիներին Հայաստանը նույնպես առաջին տեղում էր Կրեմլ հասցեագրված դիմում-բողոքների քանակով: Զարմանալի է, սակայն հայերը դիմում-բողոքներ էին գրում նաև Լենինի դամբարանին, կարծես ընդգծելով իրենց հուսահատ ու ծայրահեղ վիճակը:
Պատահական չէ նաև, որ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բանտարկվածների, աքսորվածների թվով նույնպես Հայաստանն առաջիններից էր:
Նաև դեռևս ցարիզմի օրոք՝ ռուսաց թագավորներին գրած նամակների քանակով:
Դե ինչ, իրոք որ ունիկալ ենք՝ բողոքավոր, դժգոհ ու մուննաթ: Դժգոհ ու պահանջատեր ղեկավարներից, ընկերներից, հարևաններից՝ մի խոսքով բոլորից, բայց երբեք ինքներս՝ մեզանից:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: