Ծեծկռտուք՝ լավ տեղ նստելու համար. փառատոնի ժամանակ գետնին են տապալել թուրք քաղաքապետին (տեսանյութ)
Թուրքիայի Օրդու քաղաքում անցկացվող ժողովրդական խաղերի փառատոնի ժամանակ լավ տեղ նստելու վիճաբանությունը խոշոր ծեծկռտուքի է վերածվել, որին միջամտել է Օրդուի քաղաքապետ Էնվեր Յըլմազը։ Ծեծկռտուքը թեժացել է,կողմերից մեկը բռունցքի հարվածով գետին է տապալել քաղաքապետին։