«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հիմնադիրը հայտաբերվել է մահացած վիճակում
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հիմնադիրներից մեկը՝ Աբու Մուհամմեդ ալ Ջուլանին, հայտնաբերվել է մահացած վիճակում Իդլիբի արվարձանում: Ինչպես հաղորդել են տեղի լրատվամիջոցները, նրան կարող են թունավորած լինել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Մի շարք այլ աղբյուրներ հաղորդել են, որ Ալ-Ջուանին կարող է մահացած լինել սրտի կաթվածից կամ այլ հիվանդության պատճառով: Ամեն դեպքում բոլորը համամիտ են այն հարցում, որ ահաբեկիչն իսկապես մահացել է:
Այս տարվա մայիսին ԱՄՆ պետքարտուղարությունը 10 միլիոն դոլար էր խոստացել Աբու Մուհամմեդ ալ Ջուլանիի մասին տեղեկության դիմաց: Նրան մեղադրում էին մի շարք ահաբեկչություններ կատարելու մեջ Սիրիայում: