Էրդողանը Գերմանիային կոչ է արել չխառնվել երկրի ներքին գործերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի իշխանություններին խորհուրդ է տվել չխառնվել երկրի ներքին գործերին: Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Թուրքիան պետություն է, որը հիմնված է օրենքի վրա, և ոչ ոք իրավունք չունի խառնվելու նրա ներքին գործերին»,- Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը մեջբերում է «AFP»-ն:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան և Գերմանիան երկար ժամանակ գործընկերներ են եղել, և Բեռլինին հորդորել է քայլեր չձեռնարկել, որոնք ստվեր կգցեն այդ համագործակցությունների վրա:
Ավելի վաղ Թուրքիայի հանդեպ կոշտ քաղաքականություն վարելու Գերմանիայի մտադրության մասին հայտնել էր նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: