Իմ Ավետն է. Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքը
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ավետ Բարսեղյանի հետ և գրել.
«Իմ Ավետն է, ինչ էլ գրեմ վերջում պիտի ասեմ, որ իմ Ավետն է: Պինդ բռնում է իր ընկերոջը, քրոջը, ընտանիքին, իր ձեռքը ամուր ձեռք է, սիրտը՝ մեծ ու բաց, միտքը՝ անսպառ թռիչքով, տեսակը՝ իսկական։ Ծնունդդ շնորհավոր իմ իսկական ընկեր Ավետ Բարսեղյան!»: