Թուրքիայում դեռահաս բրիտանուհիները բռնաբարության զոհ են դարձել.ոստիկանությունը հրաժարվել է օգնել
Թուրքիայի Ալանյա քաղաքում հանգստանալիս դեռահաս բրիտանուհի զբոսաշրջիկները բռնաբարության զոհ են դարձել: Այս մասի գրում է «Daily Mail»-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` խմբի աղջիկներից մեկին բռնաբարել է հյուրանոցի աշխատակիցը, մյուսին բռնաբարել են հենց լողափին:
Երբ դեռատի աղջիկները դիմել են հյուրանոցի անձնակազմին, որպեսզի վերջիններս ոստիկանություն դիմեն, նրանց ծաղրել են, և պատասխանել, որ աղջիկներն իրենք են մեղավոր, քանի որ խմում են և հաճույքներ որոնում: Նրանց մերժել է օգնել նաև թուրքկան ոստիկանությունը:
Այժմ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար աղջիկները մտադիր են դիմել Թուրքիայում Բրիտանիայի դեսպանատուն: