ՀՀ-ն իր իսկ բյուջեն ուտում է, իսկ Արցախը՝ ոչ
Արցախի տնտեսության աճը անցած տարի կազմել է 9,2%: Սա արտառոց դեպք չէ։ Այս տեսակ տեմպերը շարունակվում են տարիներ շարունակ: Անշուշտ նման ցուցանիշների գրավականը դե ֆակտո ռազմական դիկտատուրան է, սակայն այդ դիկտատուրայի հիմքերը գալիս են սոցիալ-մշակութային արմատներից: Մինչ օրս բավական ցածր է, մեր եկեղեցու ճիրանների մեջ ընկած, ճակատագրապաշտների թիվը, ըստ այդմ, նաև չկան քրեածին հեղինակություններ: Հիմնական հեղինակությունը զինվորականներ են, սակայն, քանի որ բոլորը զինապարտ են, նույնիսկ այդ հեղինակություններին անվերապահ չեն ենթարկվում:
Ոստիկանությունում կաշառակերությունը իսպառ վերացնելու համար, Բակո Սահակյանը կարող է պարզապես հրաման տալ, որովհետև իր հրամանին չենթարկվողները չեն կարող գնալ դեսպանատների դռները ջարդել, ակծիվիստ-պայքարիստ դառնալ: Չկա ընդեղ մի Սվիտալսկի, որ վիզ դրած առիթ ման գա Արցախի ու ԵՄ շրջանակային պայմանագիրը տապալելու համար: Այնտեղ մշակույթի նախարարը կարող է որոշել ու արգելել ռաբիզը: Այնտեղ չենթարկվողների կյանքը կործանվում է:
Երբեմն տեսնելով Արցախյան պաշտոնյաների ամբարտավան հայացքները Հայաստանցի կոլեգաների ուղղությամբ՝ իրանց շատ լավ հասկանում եմ: Մեկն էդ Եվրոպացիքին ասեր՝ թող իրենք իրենցից շատ ավելի հարուստ երկրի հետ 25 տարի պատերազմեն ու զուգահեռաբար ժողովրդավարություն զարգացնեն, տենանք ոնց ա ստացվում: Հայաստանը պետք է ռազմական դրություն հայտարարի, Հայաստանը պետք է կառավարեն ՊՆ ու ՊԲ համակարգով անցած, չկնքված մարդիկ (ցանկալի է Արցախցի), թե չէ երկար չենք ձգի:
Հ.Գ. գիտեմ պիտի ասեք, որ էդ 9,2 տոկոսի հիմքում ՀՀ օգնությունն է, բայց բանը նրանում է, որ ՀՀ-ն իր իսկ բյուջեն ուտում է, իսկ Արցախը՝ ոչ: Նենց չի որ ուտողների պակաս կա, պարզապես գիտեն որ ընդդիմադիր լինելու տարբերակ չունեն:
Արթուր Դանիելյան.ֆեյսբուք: