Ֆրանսիայում գինու արտադրությունը ռեկորդային անկում է գրանցել
Ցուրտ եղանակի պատճառով Ֆրանսիայում գինու արտադրությունը անկում կապրի: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն` հղում տալով «The local»-ին:
Ինչպես հայտնում է աղբյուրը` վերջին հինգ տարիների կտրվածքով արտադրությունը արտադրությունը 16% հետընթաց կգրանցի, իսկ անցյալ տարվա ցուցանիշի հետ համեմատած այն կկրճատվի 17%-ով:
Գինու արտադրության նվազումը կապված է ցուրտ և անձրևային եղանակով, ինչն ազդել է Բորդոյում, Շարանտեում, Լանգեդոկեում և Էլզասում խաղողի բերքի վրա: