Թուրքիայում կինը մեծ մուրճով սպանել է իրեն ծեծող ամուսնուն
Թուրքիայի Ուշաքի շրջանում կինը մեծ մուրճով սպանել է հարբած տուն եկած, իրեն ու երեխաներին ծեծող ամուսնուն։ Այս մասին գրում է թուրքական «Diken»-ը:
Ուշաքի շրջանում ապրող Յ․Ա․-ն ընկերների հետ ալկոհոլ օգտագործելուց հետո ուշ գիշերով տուն է գնացել եւ սկսել ծեծլ կնոջն ու երեք երեխաներին։ Այնուհետ նա վերցրել է մեծ մուրճն ու սկսել հարվածել աջ ու ձախ։ Ընթացքում կորցրել է հավասարակշռությունն ու ընկել գետին, որի ժամանակ կինը վերցրել է մեծ մուրճն ու խփել ամուսնու գլխին։ Ամուսինը տեղում մահացել է։
Դեպքից հետո կինը ոստիկանություն է զանգել և խոստովանել կատարածը: