Ի՞նչ պատկեր կստացվեր, եթե Ադրբեջանը որոշեր զենք գնել ոչ թե Ռուսաստանից, այլ ուրիշ երկրից
Այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը պայմանավորված է ղարաբաղյան խնդրով:
Ինչպես նշեց քաղաքագետը՝ ղարաբաղյան խնդիրը հայկական իրականության կարևորագույն հարցն է։
«Ելնելով դրանից, պետք է ասել, որ մեզ համար հիմա ամենամեծ խնդիրը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն է։ Այն էլ հարձակողական բնույթի»,- պարզաբանեց քաղաքագետը՝ հավելելով, որ ռուսական կողմի հայտարարությունները՝ մյուս երկրներից զենք ձեռք բերելու Ադրբեջանի հնարավորությունների մասին, ինչը կարող է լրջորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, չի դիմանում ոչ մի քննադատության։
Փորձագետի խոսքով, աշխարհում այնքան էլ շատ չեն երկրները, որոնք ունեն նման որակի ու այդքան ցածր գնով զենք։
«Եթե Ադրբեջանը որոշեր զենք գնել այլ երկրներից, ապա նա դրանք զգալիորեն ավելի քիչ քանակության կգներ, քան Ռուսաստանից»,- նշեց Պապյանը։
Ընդ որում փորձագետը նշել է, որ աշխարհի բոլոր բանակներում կա զանազան սպառազինությունների կոմբինացիաների խնդիրը։
«Եթե գնում եք նույն տեսակի զենք, բայց այլ երկրից, ձեզ համար բարդ կլինի այդ ամենը կոմբինացնել։ Ստիպված կլինեք մասնագետներ վարձել, որոնք կսովորեցնեն ձեր զինվորականներին ճիշտ շահագործել տվյալ տեխնիկան»,- պարզաբանեց Արա Պապյանը։