«Պահպանողականություն» գաղափարախոսության նշանակությունը
Ընդհանրապես «պահպանողականություն» ասել է թե մարդկության կողմից դրականորեն գնահատված և պատմականորեն արդարացված հիմնարար արժեքների, բարոյական նորմերի պահպանում:
Միաժամանակ պետք է ասել, որ պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժի հաստատունն է: Այն ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն է. այն արժեքավորի, որ ստեղծվել է անցյալում և ստեղծվելու է ապագայում: Այս առումով պահպանողականությունը ոչ միայն անցյալապաշտություն չէ, այլև ապագայատենչ է, քանզի հավատում է պատմության անխզելիությանը ժամանակների կապին, որով հավատարիմ է հավիտենական արժեքների անդադար արարմանը:
Ու թեև ժամանակակից աշխարհում չկա պահպանողականության միասնական ընկալում և կան պահպանողական տարբեր հոսանքներ, այդուհանդերձ կան առանցքային հասկացություններ, ընդհանրական սկզբունքներ, դրույթներ, որ բնորոշ են պահպանողականությունը երևույթի հանդեպ առհասարակ:
Այս իմաստով պահպանողականույթունը գաղափարախոսական հուսալի զենք է ինչպես մեր հոգևոր մշակութային ինքնությունը պահպանելու, այնպես էլ համաշխարհային զարգացումներից ետ չմնալու առումով: Հետևաբար մեր հասարակության տարբեր շերտերին համապատասխան քարոզչության դեպքում այն ընկալելի է:
Մուշեղ Խուդավերդյան. Ֆեյսբուք: