«Linkin Park»-ի երկրպագուները Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց հարգանքի տուրք են մատուցել (տեսանյութ)
«Linkin Park»-ի երկրպագուները Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց ծաղիկներ են խոնարհել և մոմեր վառել խմբի մենակատար Չեսթեր Բեննինգթոնի հիշատակին: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ լեգենդար խմբի մենակատարը ինքնասպան է եղել: Նրա մարմինը հայտնաբերել են իր ամառանոցում հուլիսի 20-ին: Ինքնասպան լինելու պատճառը դեռևս հայտնի չէ: