Վարդավառը Հայաստանում
Վարդավառը համարվում է հեթանոսական տոն, այն մեծ շուքով տոնել են հեթանոս կամ բազմաստված Հայերը: Թվում է, թե ժամանակակից Հայաստանում այս տոնը կորցրել է իր բուն իմաստն ու նշելու այդ համաժողովրդականությունը, բայց ոչ...
Իմ հայրենի Մարտունիում այս տոնն ավելի կարևոր է քան Նոր տարվա տոնը: Մարդիկ վերադառնում են արտերկրից հատուկ այս տոնը հարզատների հետ նշելու համար: Նախատոնական օրերին այս տարածաշրջանում եռում է առևտուրը, դե Հայաստանին հատուկ գները շեշտակի բարձրանում են: Մարտունի ցանկացած գյուղ այսօր եթե մտնես նոր թխած հացի, գաթայի հոտ է գալիս:
Գերդաստաններով պարտադիր հավաքվում են Վարդավառին ու պարտադիր բնության գրկում աղբյուրների կամ գետերի, կամ հենց Սևանի ափին: Կեր ու խում, երգ ու պար, դե ջրոցին անթիվ անսահման... Ջրոցիից նեղանալ չկա, քանի որ այդ օրը ջրվողներն ամենահջողակներն են լինելու տարվա ընթացքում: Հիվանդները ՝ կառողջանան, չամուսցնացաները՝ կամուսնան...
Այդպես են ասում... Մի խոսքով, եթե մարտունեցի ծանոթ, բարեկամ ունեք, ապա շտապեք վաղը միասին անցկացնելու Վարդավռը, հաստատ չեք փոշմանի...:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք: