Մոսուլում բռնել են 16-ամյա գերմանուհուն «ԻՊ»-ից
Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման ժամանակ մի շարք երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից բռնել են 16-ամյա գերմանուհուն: Դրեզդենի դատախազությունը պարզել է իսլամիստների կողմից կռվող 16-այա աղջկա ինքնությունը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նա դպրոցական է և իսլամ է ընդունել 2016 թվականին սաքսոնական Պուլսնից քաղաքում և թաքնվել է, ինչպես գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Նա «Իսլամական պետության» անդամների հետ համացանցի միջոցով է շփվել:
Իրաքի բանակի զինծառայողները բռնել են տարբեր երկրներից շուրջ 20 իսլամիստների: