Կարո Փայլանը դատապարտել է Ստամբուլում սինագոգի վրա հարձակումը
Կարո Փայլանը, ֆեյսբուքյան իր էջում դատապարտել է թուրք ազգայնականների կողմից Ստամբուլում գտնվող հրեական սինագոգի վրա քարերով հարձակումը։
Կիսվելով սինագոգի դեմ թուրք ազգայնականների հարձակման մասին կայքերից մեկի հրապարակումով՝ նա գրել է «Երբ Իսրայելը բռնություն է կիրառում, Թուրքիայում հրեական համայնքի վրա հարձակումը ստորություն է։ Ազգային փոքրամասնությունները ձեր պատանդները չեն»:
Հիշեցնենք, որ Երուսաղեմում ոստիկանւթյունըետաղորսիչ սարք է տեղադրել Տաճարի լեռան վրա՝ մզկիթի ճանապարհին, որին ի պատասխան մահմեդականները դուրս էին եկել բողոքի: