Հարսանիքից առաջ Լոպիրյովան թողել է Բասկովին և ուղևորվել Իսպանիա (լուսանկար)
Այն բանից հետո, երբ Ռամզան Քադիրովը ողջ երկրով մեկ հայտարարեց Վիկտորյա Լոպիրյովայի և Նիկոլայ Բասկովի հարսանիքի մասին, ԶԼՄ-ներն ուշադիր հետևում են հարսնացուին և փեսացուին: Այսպես, նրանք պարզել են, որ շիկահերը թողել է ընտրյալին և ուղևորվել Իսպանիա: Այս մասին գրում է Дни.ру-ն:
ԶԼՄ-ի ներկայացուցիչներն իմացել են Վիկտորյա Լոպիրյովայի ուղևորության մասին նրա «Instagram»-ի էջից: Գլամուրային շիկահերը մի քանի լուսանկարներ է հրապարկել, որոնցում տեսնում ենք, որ նա ծովում է: Եվ նրա հետ ամենևին էլ իր փեսացուն չէ, այլ ընկերուհին:
«Ուրախ եմ վերադառնալ դեպի արևը»,- գրել է Լոպիրյովան, ով մեկ անգամ չէ ասել, որ դժվար է տանում ցուրտը, ու չի կարողանում ապրել առանց տաքի և արևի: Դրա համար էլ Վիկտորյան երկար ժամանակ Մոսկվայում չի լինում, այլ տարբեր էլիտար հանգստավայրերում: