Շքեղ Քիմ Քարդաշյանը՝ կարճ տոպով և թափանցիկ կիսաշրջազգեստով (լուսանկարներ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշանն ակտիվորեն զբաղվում է սպորտով և ճիշտ սնվում: Երկու ծննդաբերությունից հետո հայտնի աստղն իրեն «հավաքել է» և որոշել խիստ դիետա պահել ու զբաղվել ինտենսիվ վարժություններով: Քարդաշյանը ոչ միայն նիհարել է, այլև մարզասրահում հրաշալի մարզավիճակի է հասել, և այժմ ամեն անգամ հանրությանը ներկայանալով՝ նա ցուցադրում է իր ախորժելի կազմվածքը: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Քիմը հայտնվել է «Balmain» բրենդի երեկույթին Լոս Անջելեսում: Միջոցառման համար աստղը ընտրել է սպիտակ մինի-տոպ և երկար կիսաթափանցիկ կիսաշրջազգեստ «Balmain» բրենդից:
Բլոգերները նշել են, որ տարեցտարի Քիմն ավելի լավ տեսք է ունենում: Նա բազմիցս խոստովանել է, որ պարբերաբար դիմում է կոսմետոլոգին, ինչպես նաև անձնական մարզիչի և դիետոլոգի «հաստիք» ունի: