Պորոշենկոյի և Լուկաշենկոյի առաջ մերկացած կինը կարող է ազատազրկվել մինչև 5 տարով
«Femen» շարժման ակտիվիստ Անժելինա Դիաշին, ով երեկ մերկացել էր Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջ, սպառնում է երկուսից հինգ տարվա ազատազրկում խուլիգանության համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Յարոսլավ Յացենկոն: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Փաստաբանը գրել է, որ Դիաշը մեղադրվում է «Դիմադրության ցուցադրմամբ խուլիգանության» մեջ: Գիշերն ակտիվիստն անց է կացրել ժամանակավոր մեկուսարանում: Այսօր Կիևի դատարանը կընտրի նրա խափանման միջոցը:
Երեկ ցերեկը Կիևում երկկողմանի փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ, որին մասնակցել են Ուկրաինայի և Բելառուսի նախագահները, հայտնվել է կիսամերկ սևամորթ կին: Նա սկսել է բացականչել ինչ-որ կարգախոսներ, որից հետո նրան տարել են դահլիճից: Այդ պահին Լուկաշենկոն Պորոշենկոյին ինչ-որ բան է ասել և ժպտացել: