ԱՄՆ-ի սխալ հարվածն Աֆղանստանում և դրա հետևանքները
Աֆղանստանում ԱՄՆ-ի սխալ հարվածի հետևանքով 12 ոստիկան է մահացել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Associated Press»-ին, որը վկայակոչում է Հիլմենդ նահանգի ոստիկանության ղեկավարին:
Պենտագոնը, ինչպես հաղորդվում է, արդեն հաստատել է «Թալիբան»-ի մարտիկների դեմ գործողությունների ընթացքում տարածաշրջանում սխալ հարված հասցնելու մասին լուրը:
Աֆղանական ոստիկանությունում հավելել են, որ մահացած ոստիկաններն աշխատում էին զինվորականների հետ միասին, ովքեր փորձում են շրջանը վերցնել «Թալիբան»-ի մարտիկների ձեռքից:
Ավելի վաղ ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը հայտնել էր, որ Վաշինգտոնն Աֆղանստանի պատերազմում պարտվել է: