Ինչպե՞ս է Պուտինը հաղթահարում սթրեսն ու ագրեսիան
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է «Սիրիուս» մանկական կենտրոնի երեխաների հետ Սոչիում: Այսպես, ՌԴ նախագահը պատմել է, թե ինչպես է հաղթահարում սթրեսն ու ագրեսիան: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Նոր սերնդի հետ շփման ընթացքում Ռուսաստանի առաջնորդը խոստովանել է, որ ինքը ևս տարբեր սթրեսային և կիսասթրեսային իրավիճակներում է հայտնվում: Սակայն նա կարողանում է հաղթահարել դրանք, իսկ դա Պուտինը համարում է մարդկային հարաբերություններում մեծ առավելություն:
Նա նաև հավելել է, որ լինում է, երբ բարկանում է ինքն իր վրա, եթե ինչ-որ վատ բան է տեղի ունենում: Ագրեսիա ցուցաբերելը նախագահը թուլություն է համարում, սակայն այս էմոցիան ևս Վլադիմիր Պուտինը կարողանում է հաղթահարել: