Թրամփը սպառնացել է Իրանին լուրջ հետևանքներով
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իրանին լուրջ հետևանքներ են սպասվում, եթե երկրի իշխանությունները չազատեն ԱՄՆ-ի քաղաքացիներին, ովքեր ձերբակալվել են այնտեղ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Reuters»-ին, որը վկայակոչում է Սպիտակ տան մամուլի քարտուղարությանը:
«Նախագահ Թրամփն Իրանի համար լուրջ հետևանքներ կապահովի, եթե բոլոր անարդարացի ձերբակալված ամերիկացիները չազատվեն և տուն չվերադառնան»,- նշվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Ամերիկացի առաջնորդը պահանջում է ազատ արձակել իրավապահ մարմինների նախկին աշխատակից Ռոբերտ Լևինսոնին, ով Իրանում է գտնվում ավելի քան 10 տարի, ինչպես նաև գործարար Սիամակին և Բաքեր Նամազիին: