Հայտնի է Չեսթեր Բեննինգթոնի մահվան պատճառը
Լոս Անջելեսի դատաքննիչը հաստատել է, որ «Linkin Park»-ի մենակատար Չեսթեր Բեննինգթոնի մահվան պատճառը շնչահեղձությունն է եղել: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Billboard»-ին:
Այս պահին չի հաղորդվում, թե երբ է տեղի ունենալու երաժիշտի հուղարկավորությունը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, սենյակում, որտեղ գտնվել է խմբի մենակատարը, թմրանյութերի հետքեր չեն գտնվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին երաժիշտի տան աշխատողը նրան մահացած է գտել: Համաձայն տեղեկությունների՝ ինքնասպանության պահին Չեսթերը տանը մենակ է եղել: Սենյակում հայտնաբերվել է ալկոհոլի շիշ:
Չեսթերն ինքնասպան եղավ իր ընկերոջ ծննդյան օրը, ով ինքնասպան էր եղել մայիսին: