ԱՄՆ-ն Սիրիայում գտնվելու օրինական հիմքեր չունի
Միացյալ Նահանգները Սիրիայում մնալու օրինական հիմքեր չունի: Այս մասին հայտնել է ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար, գեներալ Ռայմոնդ Թոմասը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Հեռու չէ այն օրը, երբ ռուսները կասեն. «Ինչո՞ւ եք դուք դեռ Սիրիայում, ԱՄՆ»: Նրանք արդեն մոտ են դրան...Մենք այնտեղ մտանք արդարացված կերպով, սակայն եթե ռուսները խաղան այդ խաղաքարտով, ապա երբ մենք ցանկանանք մնալ, չենք կարողանա դա անել: Ռուսաստանը կկարողանա դա անել»,- ասել է Թոմասը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի՝ Սիրիայում գտնվելու միակ հիմքը ահաբեկչությունների դեմ պայքարն է: