Ինտերպոլը կազմել է ահաբեկչություններ պատրաստող 173 մահապարտների ցանկը
Ինտերպոլը կազմել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 մահապարտտ-ահաբեկիչների անուններից բաղկացած ցանկը, ովքեր կարող են Եվրոպա թափանցել ահաբեկչություններ կատարելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «The Guardian»-ին:
Ինչպես հաղորդվում է, տեղեկությունը, որի հիման վրա էլ կազմվել է ցանկը, ստացել են ԱՄՆ-ի հետախուզությունից Սիրիայում և Իրաքում կատարած գործողությունների ընթացքում:
Ցանկում ներառվել են մարտիկներ, ում կարող էին սովորեցնել ստեղծել և տեղադրել ինքնաշեն պայթուցիկ սարքեր սպանություններ կատարելու կամ բնակչությանը լուրջ վնասներ հասցնելու նպատակով:
Հայտնի չէ՝ արդյո՞ք այդ ահաբեկիչները հասցրել են արդեն ժամանել Եվրոպա, թե ոչ: