Սոչիում կայացել է Ալիևի և Պուտինի հանդիպումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
Վլադիմիր Պուտինն ասել է, թե ակնկալում է, որ Ալիևի հետ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային խնդիրների լուծմանը:
«Ուրախ եմ մեր երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ոչ պարզ իրավիճակի մասին խոսելու հնարավորության համար»,- նշել է Պուտինը:
«Հուսով եմ՝ այսօրվա մեր հանդիպումը ևս կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Մոսկվան և Բաքուն ապագայի համատեղ ծրագրեր ունեն: