Պուտինը հայտնել է, թե որոնք են իր կյանքի կարևոր արժեքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սիրիուս» կրթական կենտրոնի սաների հետ Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ պատմել է կյանքի 3 կարևոր արժեքների մասին։ Այս մասին հայտնում «НТВ.ru»-ն։
«Առաջինը՝ հենց կյանքն է։ Սա մեծ արժեք է։ Հետո՝ սեր և ազատություն»,- ասել է նախագահը։
Նա հավելել է, որ այս երեքի մասին էլ կարելի է վեպեր գրել։