Նոր «Գահերի խաղը» դիտել է ավելի քան 90 միլիոն մարդ
«Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի առաջին սերիան անօրինական ճանապարհով դիտել է ավելի քան 90 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է «Independent»-ը։
Ավելի վաղ հասանելի էր դարձել պաշտոնական տվյալը, ըստ որի ԱՄՆ-ում առաջին սերիան դիտած ամերիկացիների թիվը հասել էր 16.1 միլիոնը, իսկ 2.83 միլիոնը՝ Մեծ Բրիտանիայում։
Այժմ հրապարակվել են «Գահերի խաղի» անօրինական դիտումները, դրանց թվում տեսանյութերի հոսքերը, ներբեռնված տարբերակները տարբեր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում և Ինդոնեզիայում։