Ընկերությունը սուրճի հատիկների մեջ սխալմամբ վիագրա է ավելացրել
Տեխասում սուրճի «Bestherbs Coffee LLC» ընկերությունը սխալմամբ «New of Kopi Jantan Tradisional Natural Herbs Coffee» արտադրանքի հատիկների մեջ նյութ է ավելացրել, որը վիագրայի ազդեցություն է թողնում։ Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն։
Բացի դա, այդ ֆիրմայի ըմպելիքում հայտնաբերել են կաթ, որը դրա կազմում չպետք է լիներ։ Արտադրանքը հետ են կանչել խանութներից։
«New of Kopi Jantan…» սուրծի հատիկները ԱՄՆ խանութներում տարածվել էին համացանցի միջոցով՝ 2014-ից 2016 թթ.-ին։ Արտադրանքի և դեղերի վերասկողության ծառայության ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ հայտնել էին, որ արտադրանքի կազմում նյութ են հայտնաբերել, որը կա նաև վիագրայում։
Պարզվել է նաև, որ որոշ տղամարդիկ գնել են սուրճը բացառապես սեքսուալ խնդիրները լուծելու համար։ Չնայած նրան, որ որևէ դժգոհություններ գնորդների կողմից չեն եղել, փորձագետները նշել են, որ «New of Kopi Jantan…»-ի օգտագոծումը կարող է արյան ճնշումը վտանգավոր մակարդակի հասցնել։