Ռուսաստանը փրկում է ողջ մերձավոր արևելքը. Մալիկի
Իրաքի փոխնախագահը հայտնել է, որ միջազգային ահաբեկչության դեմ պատերազմում առանց Ռուսաստանի մասնակցության և Մոսկվայի օգնության զինյալների հարվածների տակ էին ընկնելու նաև Դամասկոսն ու Բաղդադը։ Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն։
Նուրի ալ Մալիկիի խոսքով՝ Սիրիայում հենց Ռուսաստանի գործողություններն են կանգնեցնում տարածաշրջանում ահաբեկչական ալիքի տարածումը։
Միևնույն ժամանակ իրաքցի գործիչը կոչ է արել չգերագնահատել ԱՄՆ-ի դերը Մոսուլում ահաբեկիչների դեմ տարած հաղթանակում։