Զուգարանի թղթից հարսանեկան զգեստը 10 հազար դոլար են գնահատել
Լաս Վեգասի դերասանուհի Կարի Կերլետտոն դարձել է զուգարանի թղթից հարսանեկան զգեստների արտադրության ամենամյա մրցույթի 13-րդ հաղթողը։ Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «Yahoo!»-ին։
Նշվում է, որ զգեստը գնահատվել է 10 հազար դոլար։
Նյու Յորքում անցկացվող մրցույթի կանոնները պարզ են՝ զգեստը պետք է ամբողջությամբ պատրաստված լինի զուգարանի թղթից։ Կարելի է օգտագործել սոսինձ, սքոչ և քարեր։ Կերլետտոն իր ձեռքով 1.5 հազար թիթեռնիկներ է կտրել զգեստի համար։