Ռուսաստանում տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է ողջ ընտանիքն ու ինքնասպան եղել
Ռուսաստանի Սասովո քաղաքում 4 մարդու դի է հայտնաբերվել, որոնց թվում նաև 2 երեխաների։ Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն։
Նախնական տվյալներով՝ տղամարդը կնոջն ու երկու երեխաներին դանակի բազաթիվ հարվածներով սպանել է, այնուհետև ինքնասպան եղել։
Հաղորդվում է, որ 1982 թ.-ին ծնված կինը, 1980 թ.-ին ծնված տղամարդը և իրենց 2 մանկահասակ որդիները՝ ծնված 2005 և 2008 թթ.-ին, մահացել են դանակից ստացված բազմաթիվ հարվածների հետևանքով։
Սպանության փաստի առթիվ քննիչները քրեական գործ են հարուցել։