Ժիրինովսկին ցանկանում է ուստարվա սկիզբը դարձնել հոկտեմբերի 1-ը
Ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքով՝ Ռուսաստանում ուսումնական տարին պետք է սկսվի ոչ թե սեպտեմբերի, այլ հոկտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն՝ հղում տալով «ТАСС»-ին։
Ուրբաթ այս մասին քաղաքական գործիչը հայտնել է լրագրողներին։ Նա նշել է, որ մտադիր է պնդել, որպեսզի ոսումնական տարվա սկիզբը տեղափոխեն հոկտեմբերի 1-ին ամառը ևս մեկ ամսով երկարացնելու համար։ «Սեպտեմբերին հրաշալի եղանակ է»,- նշել է քաղաքական գործիչը։
«Ո՞վ է մեզ խանգարում ուսումնական սկիզբը հայտարարել հոկտեմբերի 1-ից։ Ինչ֊որ ժամանակ դա այդպես է եղել»,- ասել է Ժիրինովսկին։