Իրաքի փոխնախագահը հայտնել է նոր «Իսլամական պետության» առաջացման մասին
Իրաքի փոխնախագահ Նուրի ալ Մալիկին հայտնել է, որ եթե Իրաքում շիաների և սուննիների միջև պառակտումը պահպանվի, ապա այն կհանգեցնի նոր «Իսլամական պետության» ստեղծման։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
«Սուննիների և շիաների միջև պառակտումը մնում է։ Սուննիները ծրագրում են իրենց համար պետություն, շիաները՝ իրենց համար, եթե այս պայմանները մնան, ապա արդյունքում կհանգեցնեն նոր «ԻՊ»-ի ստեղծման՝ նոր գաղափարներով և դրոշներով... բաժանման կոչեր արդեն հնչում են Քրդստանում և երկրի արևմուտքում, դա նոր կոչ է»,- նշել է ալ Մալիկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքը հերքել էր «ԻՊ» ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադու ոչնչացման մասին լուրերը։