Linkin Park-ը Չեստեր Բեննինգտոնի պատվին նոր հոլովակ է հրապարակել (տեսանյութ)
Գրեթե 5 միլիոն դիտում է հավաքել «Linkin Park» խմբի երաժշտական հոլովակը, որը պաշտոնական յութուբյան էջում հրապարակվել է թիմի սոլիստ Չեստեր Բեննինգտոնի մահվան օրը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 41-ամյա Բեննինգտոնը մահացած հայտնաբերվել էր իր տանը՝ Կալիֆոռնիայի Պալոս Վեդես Էստեյսում։ Բեննիգտոնը տանը մենակ էր, իսկ ընտանիքը գնացել էր քաղաքից։ Հավանական է, որ խոսքը գնում է ինքնասպանության մասին։
Ամերիկյան ԶԼՄ-ներ հաղորդմամբ՝ Բենինգտոնը ինքնասպան է եղել իր ընկերոջ՝ «Soundgarden» խմբի առաջնորդ Քրիս Կորնելի ծննդյան օրը։ Վերջինս էլ ինքնասպան էր եղել մայիսի 18-ին Դետրոյթի հյուրանոցներից մեկում։