Ավերիչ երկրաշարժ Հունաստանում և Թուրքիայում. կան զոհեր, տուժածների թիվն անցնում է 100-ը (լուսանկարներ)
Ավելի քան 100 մարդ է տուժել Հունաստանում՝ Էգեյան ծովում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։
Զոհվել է նվազագույնը 2 մարդ։ Տուժածների մեծ մասը Կոս կղզու բնակիչներ են։ Գիորգոս Հալկիդիոսը՝ կղզու գործադիր իշխանության ներկյացուցիչը հայտնել է 2 հնագույն շինությունների քանդվելու մասին։
«Երկու կամ երեք մարդ ճանր վիչակում են, նրանց վիրահատում են»,- հավելել է նա։
6.7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ 10.3 կմ հեռավորությամբ Թուրքիայի հարավարևմտյան հատվածում գտնվող զբոսաշրջային Բոդրում քաղաքից և 16.2 կմ՝ հունական Կոս կղզուց։ Հաղորդվում է, որ Բոդրումում բժշկական օգնության է դիմել շուրջ 70 մարդ։