Ես արդեն 10 տարի է՝ հանգստի չեմ մեկնում. Հայկ Մարության
Armtimes.com-ը գրում է.Դերասան Հայկ Մարությանն այս տարի էլ հանգստի չի մեկնելու: Երկար տարիներ աշխատում է առանց արձակուրդի: Նա նշեց, որ իր գրաֆիկը ծանրաբեռնված է, և փորձում է լիցքաթափվել հենց աշխատանքի ժամանակ:
«Ես արդեն մոտ 10 տարի է՝ չեմ հանգստանում, և այս տարի էլ չեմ պատրաստվում: Շատ կուզեի գնալ հանգստանալու, սակայն ժամանակ չունեմ, անընդհատ աշխատում եմ: Փորձում եմ հանգստանալ աշխատանքի ժամանակ: Ինչ վերաբերում է երեխաներիս, ապա նրանց հարցով զբաղվում է կինս»,- ասաց նա:
Այն հարցին, թե արդյոք անդադար աշխատելը բացասաբար չի անդրադառնում իր ստեղծագործական գործունեության վրա, Հայկը կատակեց:
«Չգիտեմ, եթե գնամ հանգստանամ, կիմանամ»,- ասաց նա:
Այս շրջանում Հայկ Մարությանը զբաղված է «Սուպեր մամա 2» ֆիլմով: Նկարահանումներն ավարտվել են, սակայն որոշ բաներ դեռ կա նկարահանելու: Նա նշում է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանավորածի:
Մանրամասները` այստեղ: