Կանադացի գեներալ-նահանգապետը դիպել է թագուհուն` խախտելով արձանագրությունը (տեսանյութ)
Կանադացի գեներալ–նահանգապետ Դևիդ Ջոնսոնը, խախտելով ոչ պաշտոնական արձանագրությունը, դիպել է Եղիսաբեթ 2-րդի արմունկին: Այս մասին գրում է «CNN»-ը:
Գեներալի խոսքերով` նա դա արել է անվտանգության նկատառումներից ելնելով` «որպեսզի թագուհին չսայթաքի»:
Մեծ Բրիտանիայի թագավորական կայքում չկա հիշատակում այն մասին, կարելի է արդյոք դիպչել թագուհուն, սակայն յուրաքանչյուր նման դեպքը քննարկվում է հասարակությունում ու լրատվամիջոցներում։