Կրո՞ն, թե՞ սեքս. ամերիկացիներն ընտրություն արել են
Ամերիկացիների գրեթե կեսը համարում է, որ մարդիկ կարող են կրոնական իրավունքներին հետևել ի վնաս սեռականի: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «Life Way Research» սոցիոլոգիական ծառայության հետազոտությանը:
Հետազոտությանը մասնակցած անձանց տրվել էր հետևյալ հարցը. երբ հավատքի և սեռական հարաբերությունների հարցերի շուրջ կոնֆլիկտ է լինում, ո՞ր կողմին են նախապատվությունը տալիս: Հարցումը պայմանավորված էր միասեռական զույգերին ծառայություններ մատուցելուց հրաժարվելու բազմաթիվ դեպքերով:
Համաձայն հարցման՝ 48 տոկոսը համարում է, որ կրոնական ազատությունը նման կոնֆլիկտներում ավելի կարևոր է, քան սեռականը: Աերիկացիների գրեթե 24 տոկոսը հակառակ կարծիքն ունի: Միևնույն ժամանակ ԱՄՆ բնակիչների 28 տոկոսը այս հարցին պատասխան չունի:
«Սա փաստ է. ամերիկացիները արժևորում են կրոնական ազատությունը: Բայց երբ հարցը հասնում է սեռական հարաբերություններին, երիտասարդ ամերիկացիները, ինչպես նաև աթեիստները, վստահ են, որ այս բնագավառում վերջին խոսքը կրոնից այն կողմ է»,- ասում է «LifeWay Research»-ի գործադիր տնօրենը:
Հարցման համաձայն՝ ամերիկացիների հայացքները տարբերվում են կախված սեռից, տարիքից, ազգությունից և կրոնական պատկանելիությունից, ինչպես նաև բնակության վայրից: Օրինակ, երկրի հյուսիսարևելյան հատվածի տղամարդկանց և լատինոամերիկացիների 30 տոկոսը նախընտրությունը տալիս են սեռական ազատությանը: Հարավային նահանգների բնակիչների, հատկապես աֆրոամերիկացիների մեծամասնությունը հայտնել է բացառապես կրոնական ազատության կարևորության մասին:
Հարցմանը մասնակցել է հազարից ավել մարդ: