Մակրոնը սիրում է բռնել իմ ձեռքը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «The New York Times»-ին պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից ունեցած տպավորությունների մասին: Մասնավորապես, ամերիկացի նախագահը նշել է, որ ֆրանսիացի գործընկերը սիրում է բռնել իր ձեռքը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Նա հրաշալի է, խելացի, ուժեղ, սիրում է բռնել իմ ձեռքը»,- ասել է Թրամփը:
Ավելի վաղ լրագրողներն ուշադրություն էին դարձրել, որ ամերիկացի նախագահի` Փարիզ այցի ժամանակ նրանք Մակրոնի հետ իսկապես երկար ժամանակ իրար ձեռքերը բռնած են եղել:
«Դա առաջնորդության պայքար էր: Նրանք իրար պարզապես բաց չէին թողնում»,- ենթադրել է ժեստերի լեզվի փորձագետ Փաթթի Վուդը: